Մեկ էլ տեսար վայրկենաբար երևաց, ու տասը տարի ո՛չ ձայն կա, ո՛չ ձուն:
Ես չգիտեմ, թե այս դատարանը իր կյանքի մեջ որևէ գանգատավոր պետության դատը կտրե՞լ է, թե՞ ոչ:
Իսկ միջազգային դատարանի դերը շատ մեծ պետք է լինի, և օրենքով բոլոր ազգերը պիտի սարսռան նրա դատավճռից:
Այնինչ մեղավոր ազգերին ո՛չ բանտարկում է, ո՛չ աքսորում, ո՛չ գնդակահարում:
Նա իր աչքով տեսնում է, թե ինչպես մի պետություն հարձակվում է մյուսի վրա, կոտորում ու երկիրն էլ գրավում, բայց իր կատարածուին չի ուղարկում և գրավված երկիրը տիրոջը չի վերադարձնում:
Ես հավատացած եմ՝ 15 թվին, եթե հայերը բողոք ներկայացնեին, թե թուրքերը մեզ կոտորեցին, պիտի ասեր՝ լավ արին, ու մնացած հայերին էլ հավաքեր տար թուրքի ձեռքը, որ կոտորեր:
Սա դատարան չէ:
Եթե անգամ դատարան է, ապա դատավորը երկու աչքով կույր է, որ աշխարհում ոչ մի անարդարություն չի տեսնում:
Եվ այդ այն ժամանակ, երբ ամեն ինչ անարդարություն է:
Լեռ ԿԱՄՍԱՐ,
1964թ․,
«Ծերուկների մանկապարտեզ»
Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ՖԲ էջից